Վրաստանի նախագահը ներում է շնորհել 111 դատապարտյալի

69 դատապարտյալի համար կրճատվել են բանտարկության ժամկետները
bant

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 27-ին հրատարակել Է 111 դատապարտյալների համաներման վերաբերյալ հերթական փաստաթուղթը: Այս մասին հայտնել է Համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն՝ ելույթ ունենալով նախագահի վարչակազմում անցկացված ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ 42 բանտարկյալներ այսօր իսկ կլքեն բանտերը: Եվս 69 դատապարտյալի բանտարկության ժամկետները կրճատվել են:

Հանձնաժողովը քննել էր 966 դատապարտյալի գործեր:

*

*