Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք (տեսանյութ)

Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարարի եւ խորհրդարանի ներկայացուցչի հրաժարականը

Վրաստանի խորհրդարանի մոտակայքում հինգշաբթի երեկոյան վրացական ընդդիմադիր կուսակցությունների անդամները բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցների հետ միասն փորձում են ներխուժել խորհրդարանի շենք: Նրանց դիմադրում է ոստիկանությունը՝ թույլ չտալով շենք ներխուժել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վրացական Imedi հեռուստաալիքին։

Ցուցարարները պահանջում են  ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի եւ խորհրդարանի ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեի հրաժարականը։

Հիշեցնենք, որ բողոքի ցուցերը սկսվել են այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում առավոտյան ռուս պատգամավոր, Կոմունիստական կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը բացել էր Ուղղափառության Միջխորհրդարանական վեհաժողովը։ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, որից դիմել էր միջազգային վեհաժողովի մասնակիցներին: Դա ընդդիմադիրների շրջանում զայրույթ է առաջացրել:

*

*