Վրաստանում փոթորկի պատճառով ծով մտնելը ժամանակավորապես արգելվել է

Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ
sev-cov

Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում, տեղեկանում ենք Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը զգուշացնում է, որ ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։

«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

*

*