12:38 - 05.08.2019
1477 Դիտում
Վրաստանի ծովափնյա հանգստավայրերում կանխատեսվում է ուժեղ սառը քամի: Սպասվում է նաև 2-3 բալանոց փոթորիկ:
Աջարիայի հեռուստաընկերությունը հաղորդում է, որ վատ եղանակը կպահպանվի մինչև այսօր երեկո։ Սպասվում են տեղումներ, ծովում խորհուրդ չի տրվում լողալ:
Վրաստանի Արտաքին իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիս ամսվա ընթացքում փրկարարները 67 մարդ են փրկել: