Վրաստանի վարչապետն այսօր հրաժարական կտա. «Նովոստի Գրուզիի»

Որպես վարչապետի հավանական թեկնածու նշվում է ՆԳ նախարարի անունը
mamuka-baxtadze

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 2-ին կհայտարարի իր հրաժարականի մասին. տեղեկացնում է «Նովոստի Գրուզիի»-ն: Կառավարությունը կգլխավորի ներքին գործերի ներկայիս նախարար Գիորգի Գահարիան, որի պաշտոնաթողությունը հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին պահանջում Էին Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցները:

Կառավարության կազմում վերադասավորումները տեղի կունենան այն քննարկման արդյունքներով, որը սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության կենտրոնակայանում եւ շարունակվել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի բեզնես-կենտրոնում:

*

*