Տեղատարափ անձրևները հեղեղել են Վրաստանի սևծովյա շրջանները

Աջարիայի ափամերձ գոտում արտակարգ դրություն է սահմանվել
andzrevner,-vrastan

Արդեն երեք օր է՝ Աջարիայում անձրև է տեղում: Հորդառատ անձրևները, մասնավորապես, խնդիրներ են առաջացրել Բաթումիում, որտեղ կրկին հեղեղվել են քաղաքի կենտրոնական մասում գտնվող մի քանի փողոցներ:

Բնակիչները նշում են, որ ջրհեղեղի պատճառը կոյուղաջրերի և ջրահեռացման անբավարար համակարգերն են:

Աջարիայի ափամերձ գոտում արտակարգ դրություն է սահմանվել: Նշվում է, որ լեռնային շրջաններում ուժեղ մառախուղի ու ձյան պատճառով մի քանի լեռնանցք փակ է։

*

*