Վրաստանում անչափահասների համար կարող են միկրոբանտեր ստեղծվել

Թեա Ծուլուկիանի խոսքով՝ նրանց համար, որոնք երազում են քրեական հեղինակություն դառնալ, կլինի այլ մոտեցում
mikrobant

Վրաստանում անչափահասների համար կարող են միկրոբանտեր ստեղծվել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, որը վարել է մեկ տարվա ընթացքում պատժական համակարգի աշխատանքի հաշվետվության շնորհանդեսը:

«Մենք ցանկանում ենք անցնել այնպիսի համակարգի, որտեղ դեռահասները, որոնք սխալ են թույլ տվել իրենց կյանքի ճանապարհին, բայց երազում են սովորել Թբիլիսիի պետհամալսարանում կամ նույնիսկ Հարվարդում, պատիժը չկրեն նրանց հետ, որոնք հակառակ երազանքներն ունեն, եւ իրենց կարիերան տեսնում են «այլ աշխարհում»: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հաջող պայքար մղել կազմակերպված հանցավորության դեմ դեռահասների սեգմենտում»,- նշել է նախարարը:

Թեա Ծուլուկիանիի խոսքով՝ ներկայում մշակվում է երեխաների համար միկրոբանտերի ստեղծման հայեցակարգը: Բացի դրանից, նրանց համար, որոնք երազում են քրեական հեղինակություն դառնալ, կլինի այլ մոտեցում, քանի որ նրանց հետ անհրաժեշտ է այլ աշխատանքներ իրականացնել:

*

*