Վրաստանում ի նշան բողոքի ներկ են լցրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա

Անհայտ անձինք հունիսի 2-ի գիշերը կարմիր ներկ են լցրել...
aliev-ardzan

Անհայտ անձինք հունիսի 2-ի գիշերը կարմիր ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող հուշարձանի վրա:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ներկը  լցվել է Հեյդար Ալիևի հուշարձանի վրա կատարված գրությունը ծածկելու նպատակով:

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ` արդեն 5 օր է՝ տեղական լրագրողներն ու ակտիվիստները Վրաստանում ակցիաներ են անցկացնում ի պաշտպանություն Թբիլիսիում առևանգված և գաղտնի Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆղան Մուխտարլըի:

*

*