Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները. UNICEF — Երկիր Մեդիա

Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները. UNICEF

Երեխաների 6,8 տոկոսն ապրում է աղքատության նշագծից ցածր պայմաններում...
aghqatutyun

Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները: Այս մասին են փաստում «Բնակչության բարեկեցության ուսումնասիրություն 2017» հետազոտության արդյունքները, որը պատրաստել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):

2017 թվականին Վրաստանում երեխաների 6,8 տոկոսն ապրում էր աղքատության նշագծից ցածր պայմաններում, իսկ 2015 թվականին նրանք կազմում Էին 2,5 տոկոս:

Վատացել Է նաեւ թոշակառուների սոցիալական վիճակը: Անցյալ տարի աղքատության նշագծից ցածր պայմաններում ապրում Էր թոշակառուների 3,7 տոկոսը, իսկ 2015 թվականին՝ 1,7 տոկոսը: Անհրաժեշտ քանակությամբ մանկապարտեզների բացակայության պատճառով շուրջ 14 հազար երեխաներ չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ:

Իսկ 15-18 տարեկան հասակի դեռահասներից յուրաքանչյուր հինգերորդը չի սովորում:

UNICEF-ի փորձագետները Վրաստանում աղքատության աճի պատճառների թվում նշել են դանդաղ տնտեսական աճը, գործազրկությունը եւ սպառողական գների աճը: Մինչդեռ, ինչպես նշվում է, աշխատավարձերի բարձրացման կապակցությամբ շատերն իրենց աղքատ չեն համարում: Այնինչ, ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար Վրաստանում ավելի ու ավելի շատ ընտանիքներ են դիմում բանկերին ու գրավատներին:

*

*