Վրաստանի նախագահը նշել Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատվելու մեղավորներին — Երկիր Մեդիա

Վրաստանի նախագահը նշել Է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատվելու մեղավորներին

Թբիլիսիում կայացած հանդիպմանը նա հայտարարել է, որ հանրապետության օկուպացումը սկսվել է․․․
georgi-margveashvili

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանին է մեղավոր համարում հանրապետությունից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անջատվելու համար:

Լեհաստանի, Լիտվայի եւ Լատվիայի արտաքին գործերի նախարարներ Յացեկ Չապուտովիչի, Լինաս Լինկյավիչուսի եւ Էդգար Ռինկեւիչի, ինչպես նաեւ Ուկրաինայի փոխվարչապետ Պավել Ռոզենկոյի հետ օգոստոսի 7-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը նա հայտարարել է, որ հանրապետության օկուպացումը սկսվել է ոչ թե 2008 թվականի օգոստոսին, այլ շատ ավելի շուտ՝ 1991-1992 թվականներին, երբ «Ռուսաստանը հիբրիդային պատերազմի օգնությամբ Վրաստանի կենտրոնական իշխանությունից անջատեց նրա երկու տարածաշրջաններ»:

«Մենք չպետք է երկյուղենք իրերը կոչել իրենց անուններով. այն, ինչ արել ու անում է Ռուսաստանը ինքնիշխան պետության դեմ՝ պատերազմ է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, դա ագրեսիա է, օկուպացիա, եւ դա միջազգային բոլոր նորմերի ոտնահարում է»,-ասել է նախագահը:

*

*