Հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների չվերթները ՌԴ տարածք

Թռիչքների դադարեցման պատճառն ավիացիոն անվտանգության արտակարգ մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է
Georgian-Airways

Հուլիսի 8-ից կդադարեցվեն վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի Դաշնության տարածք: Ինչպես ասվում է ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, այս մասին ռուսաստանյան ավիացիոն իշխանությունները տեղեկացրել են վրաց գործընկերներին:

Թռիչքների դադարեցման պատճառն ավիացիոն անվտանգության արտակարգ մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաև ՌԴ Օդային տեղաշարժի կազմակերպման պետական գործակալության հանդեպ ավիացիոն գործունեության համար կուտակված պարտքի առկայությունը:

Թռիչքների դադարեցումը կշարունակվի մինչև Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերություններից ավիացիոն անվտանգության ծրագրերի ներկայացումը ռուսական կողմին, դրանց դիտարկումը և հաստատումը, ինչպես նաև մինչև պարտքի ամբողջական մարումը:

*

*