Վրաց-ադրբեջանական սահմանին Վրաստանի քաղաքացին պատանդ է վերցրել սահմանապահին

Վրաստանի քաղաքացին ձերբակալվել է
Լուսանկարը՝ aliq.ge-ի
Լուսանկարը՝ aliq.ge-ի

Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ որ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ զինված բախում է եղել։ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները վրաց-ադրբեջանական ցամաքային սահմանի չհամաձայնեցված հատվածում ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև պատանդ վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի քաղաքացու:

Վերջինս սահմանային գոտում հրազեն և նռնակ օգտագործելով, վրաց սահմանապահին սպառնացել է, պատանդ վերցրել և ստիպել իր հետ անցնել  սահմանի չհամաձայնեցված հատված: Նա միջադեպի ընթացքում մի քանի անգամ կրակել է, հայտնում են ՆԳՆ-ից:

*

*