Վրաստանը ԵՄ-ի կողմից վիզայի չեղարկման հույս չունի

Գերմանիան եւ Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ արգելափակել են Վրաստանի համար վիզային ռեժիմի...
vrastan-viza

Վրաստանում հույս չունեն, որ Եվրամիությունը շուտով որոշում կընդունի վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ:

Գերմանիան եւ Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ արգելափակել են Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման մասին բանաձեւի ընդունումը, թեեւ Թբիլիսիին խոստացել էին, որ այս ամռան սկզբին այցագրային ռեժիմը կազատականացվի:

Գործընթացին դեմ արտահայտվողները մտավախություն ունեն, որ մուտքի արտոնագրի պատնեշի բացակայությունից կօգտվեն վրացական ավազակախմբերի անդամները, ինչը կհանգեցնի հանցագործների, ահաբեկիչների ազատ մուտքին Եվրամիության երկրներ:

Հիմա, The Wall Street Journal-ի փոխանցմամբ, Եվրամիության պաշտոնյաները գործընթացի իրականացման համար նոր ժամկետ են նշում` սեպտեմբերը:

*

*