17:00 - 18.07.2019
1471 Դիտում
Այսօր Վան քաղաքից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա գտնվող Օզալփ գավառում փախստականներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 15 զոհ և 27 վիրավոր:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, միկրոավտոբուսը դուրս է եկել վարորդի վերահսկողությունից և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալով գլորվել է ձորը:
Տեղեկությունների համաձայն՝ 15 զոհերի թվում են նաև կանայք և երեխաներ: