Թուրք դիվանագետը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ` հայկական բանաձևի քվեարկության շուրջ արձագանքները քննարկելու համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հասկանում թուրքական կողմի մեղադրանքները Բունդեսթագի նկատմամբ, որի պատգամավորներն ընտրվել են ժողովրդի կողմից:
germania-agn-shenq

Գերմանիայում Թուրքիայի դեսպանության հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն` վերջին օրերի իրադարաձությունների և Բունդեսթագում հայկական բանաձևի քվեարկության շուրջ արձագանքները քննարկելու համար: Այդ մասին «Ռիա­նովոստի»­ին տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ­ի ներկայացուցիչը:

«Քննարկման ժամանակ խոսքը գնացել է Գերմանիայի ու Թուրքիայի միջև ավանդական սերտ և վստահելի հարաբերությունների մասին և ընդգծվել, որ գերմանացի պատգամավորների մասին վերջին հայտարարությունները չեն համապատասխանում դրան և ընկալվում են անհասկանալիորեն»,­ տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հասկանում թուրքական կողմի մեղադրանքները Բունդեսթագի նկատմամբ, որի պատգամավորներն ընտրվել են ժողովրդի կողմից: Մերկելի կարծիքով` Թուրքիան պետք է ուղիղ բանակցություններ սկսի Հայաստանի հետ: Հունիսի 2­ին Բունդեսթագն ընդունել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, որին դեմ և ձեռնպահ էին քվեարկել մեկական պատգամկավոր:

*

*