Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

...այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը
rusastan-drosh1

Ուկրաինան մայիսի 15-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ որոշակի ապրանքների մատակարարումների արգելք եւ հատուկ մաքսատուրքեր սահմանելով: Մայիսի 15-ին նախարարների կաբինետի նիստում այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դրանք կվերաբերեն այն ապրանքներին, որոնք Ուկրաինայում արտադրվում են կամ էլ կարող են փոխարինվել այլընտրանքային մատակարարումներով:

Երկրորդ որոշմամբ Ուկրաինայի նախարարների կաբինետն ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից սահմանել է ՌԴ-ից առանձին ապրանքների ներմուծման հատուկ մաքսատուրքեր:

*

*