Թուրքիայից Ուկրաինա ներմուծված վարակված մանդարինները հետ են վերադարձվել

Օդեսա քաղաքի նավահանգիստ հասցված մանդարիններում կարանտինային օրգանիզմ է հայտնաբերվել։
mandarin

tert.am — Հոկտեմբերին Թուրքիայից ուկրաինական Օդեսա քաղաքի նավահանգիստ հասցված մանդարիններում կարանտինային օրգանիզմ է հայտնաբերվել` միջերկրական պտղային ճանճ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը` հղում անելով Սննդամթերքի անվտանգության և սպառողների պաշտպանության հարցերով պետական ծառայությանը:

Ըստ ծառայության տվյալների` բուսասանիտարական հսկողությունը ճանճի կենդանի թրթուրներ է հայտնաբերել մրգերում, և 28,73 տոննա քաշով ամբողջ բեռը վերադարձվել է Թուրքիա:

«Ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով Թուրքիային ծանուցում է ուղարկվել Ուկրաինայի պահանջներին բեռի բուսասանիտարական անհամապատասխանության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջերկրական պտղային ճանճը վտանգավոր վնասատու է, որն Ուկրաինայում տարածված չէ:

*

*