Թուրքիան 7-րդ անգամ կերկարաձգի արտակարգ դրության ռեժիմը երկրում

Չնայած միջազգային հանրության կոչերին...
turqia-drosh

Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Թուրքիայի իշխանությունները մտադիր են նորից երկարաձգել երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե ակնհայտ է, որ արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտությունը Թուրքիայում դեռ կա:

Հիշեցնենք, որ Թուրքիան արտակարգ դրության պայմաններում է ապրում 2016 թվականի հուլիսի 20-ից՝ հեղաշրջման ձախողված փորձից հետո: Այն արդեն 6 անգամ երկարաձգվել է: 7-րդն էլ սպասվում է արդեն այս ամիս: Արտակարգ դրությունը Թուրքիայի կառավարությանն ընդլայնված լիազորություններ է ընձեռում: Իշխանությունները կարող են արագ եւ վճռական միջոցներ ձեռնարկել այն քաղաքացիների նկատմամբ, որոնց մեղադրում են հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար:

*

*