Ստամբուլի ոստիկանությունը 74 զինվորականի է ձերբակալել

Որոշում է կայացվել ձերբակալել 103 գյուլենական սպաների ու սերժանտների
dzerbakalutyun-gyulen2 (1)

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Թուրքիայի զինված ուժերում հատուկ միջոցառումներ է ձեռնարկել բանակում գյուլենական համայնքի ներկայացուցիչ համարվող զինծառայողներին բացահայտելու ուղղությամբ։

Իրականացված գործողությունների արդյունքում թուրքական բանակի 103 պայմանագրային զինծառայողի ձերբակալելու որոշում է կայացվել։ Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսաֆոն) կապ են հաստատել գյուլենական «խորհրդավոր իմամների» հետ։

103 պայմանագրային զինծառայողներից 2-ը գնդապետ են, 2-ը՝ փոխգնդապետ, 6-ը՝ մայոր, 14-ը՝ կապիտան, 21-ը՝ ավագ լեյտենանտ, 7-ը՝ լեյտենանտ, 47-ը՝ ենթասպա և 4-ը՝ ավագ սերժանտ։

Ստամբուլի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նշվածներից 74-ին։

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ  մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա համախոհներին։

 

*

*