Թուրքական ԶՈՒ-ի պատմության մեջ առաջին անգամ նախկին ենթասպան գեներալ է դարձել

Ռազմական բարձրագույն խորհրդի որոշումները ներկայացվել են նախագահ Ռեջեփ Էրդողանի հաստատմանը, որից հետո հայտարարություն է տարածվել:
erdoghan

Թուրքիայում նախօրեին վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորությամբ գումարված Ռազմական բարձրագույն խորհրդի որոշումները ներկայացվել են նախագահ Ռեջեփ Էրդողանի հաստատմանը, որից հետո վերջինի խոսնակը հայտարարություն է տարածել:

Ըստ այդմ՝ բարձրագույն հրամանատարության կազմում նշանակալից փոփոխություններ չեն եղել, բարձրացվել են որոշ հրամանատարների պաշտոննները եւ կոչումները:

Խորհրդի ամենամեծ անակնկալը եղել է այն, որ թուրքական զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ նախկին ենթասպան գեներալ է դարձել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում 2 շաբաթ առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի զինված ուժերից շուրջ 1700 զինվորական է հեռացվել, այդ թվում՝ 149 գեներալ եւ ծովակալ:

*

*