«Թուրքիան արագորեն հեռանում է Եվրամիությունից». Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ նաեւ քննադատել է Թուրքիայում լրագրողների նկատմամբ հետապնդումները...
yunker em

«Թուրքիան արագորեն հեռանում է Եվրամիությունից եւ մոտ ապագայում չի դառնա կառույցի անդամ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորներին հասցեագրված տարեկան ուղերձով:

Նա նաեւ քննադատել է Թուրքիայում լրագրողների նկատմամբ հետապնդումները՝ պահանջելով ազատել ձերբակալված եվրոպացի թղթակիցներին:

«Ես կոչով դիմում եմ Թուրքիայի իշխանություններին՝ ազատե՛ք մեր լրագրողներին եւ ոչ միայն նրանց: Դադարե՛ք վիրավորել մեր ղեկավարներին՝ նրանց անվանելով ֆաշիստներ ու նացիստներ»,- նշել է Յունկերը:

Նրա կարծիքով՝ Թուրքիայում ոմանք ցանկանում են այրել բոլոր կամուրջները, որպեսզի հետո Եվրամիությանը մեղադրեն կառույցին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու համար:

Ինչ վերաբերում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, Յունկերը նշել է, որ իրենք միշտ կափսոսան, բրիտանացիներն էլ շատ շուտով նույնպես կղզջան: Սակայն Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Brexit-ով ամեն ինչ չի վերջանում: Ժամանակն է Եվրամիությունը դարձնել ավելի ամուր ու միասնական:

*

*