Թուրքիայում սպանվել է Վրաստանի 51-ամյա քաղաքացի Աննա Սաֆարյանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է.
turqia-03

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Թուրքիայում Վրաստանի 51-ամյա քաղաքացի Աննա Սաֆարյանի սպանության վերաբերյալ տեղեկատվությունը: Կնոջը սպանել են Թուրքիայի Անթալիայի նահանգի Դերմե տուրիստական քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում:

Սեպտեմբերի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին նրան դանակի վեց հարված են հասցրել, այդ թվում՝ պարանոցի շրջանում: Ստացած վերքերից նա մահացել է Դերմեի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Sputnik-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Հարձակվողը փախել է պատահարի վայրից: Ավելի ուշ ձերբակալել են կասկածյալին՝ տեղի 44-ամյա բնակիչ Մեսութ Օզքանին: Ձերբակալման պահին նա ալկոհոլի ազդեցության տակ էր:

Ինչպես հայտարարել է Օզքանը, ինքը մոտիկից ծանոթ էր սպանվածի հետ, իսկ հանցագործությունը կապված է փողի հետ: Նա պարտքով 117 դոլար էր տվել Սաֆարյանին եւ երկար ժամանակ խնդրում էր վերադարձնել պարտքը, բայց ամեն անգամ մերժում էր ստանում:

*

*