«Եվրամիությունը Թուրքիան ղեկավարելու լիազորություններ չունի»,-հայտարարել է Էրդողանը

Էրդողանը անդրադարձել է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ որոշմանը...
Turqia-viza

«Եվրամիությունը Թուրքիան ղեկավարելու լիազորություններ չունի»,-հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով Բրյուսելի որոշումը՝ կանգնեցնել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման գործընթացը, քանի դեռ չեն կատարվել Եվրամիության առաջ քաշած 72 նախապայմանները:

Անկարան դեռ 5 նախապայման պետք է կատարի, այդ թվում՝ վերանայի հակաահաբեկչական օրենքները: Սակայն Թուրքիայի իշխանությունները կտրականապես մերժում են այդ նախապայմանը:

«Ապագայում մենք կա՛մ կամրապնդենք Եվրամիության հետ մեր հարաբերությունները, կա՛մ այլ ճանապարհով կգնանք»-,ասել է Էրդողանը:

Վիզային ռեժիմի չեղարկման գործընթացը փախստականների հոսքը Եվրոպա զսպելու պայմանով Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում է: Սակայն մտավախություն կա, որ Անկարան չեղյալ կհամարի այդ համաձայնությունը: Սպառնալիքներ արդեն հնչել են:

*

*