Թուրքական տանկերը մտել են Սիրիայի տարածք

...եւ շարժվում են դեպի Մանբիջ և Թել Ռըֆաթ
turqia-tanker

Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը,  հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ, թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հետաձգում էին ռազմական գործողությունները՝ հայտարարելով, որ չեն ցանկանում վնասել այդ տարածքներում տեղակայված ամերիկացի զինվորներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարեց Սիրիայից եւ Իրաքից ամերիկյան զորախմբերը հանելու մասին։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները