Թուրքիայում օդանավակայան է «տեղափոխվել»

...գործարկվել է Ստամբուլի նոր օդանավակայանը
stambuli-odanavakayan2 (1)

Այս գիշեր տեղի ժամանակով 02.00-ին Ստամբուլ-Սինգապուր թռիչքը վերջինն էր, որ կատարվել է Թուրքիայի Աթաթուրքի անվան օդանավակայանից (1953-2019), տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ 12-ժամյա ընդմիջումից հետո բոլոր թռիչքներն այսուհետ կկատարվեն Ստամբուլի օդանավակայանից, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել դեռ 2018-ի հոկտեմբերի 29-ին՝ նախագահ Էրդողանի մասնակցությամբ։

Շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո՝ 2023-ին Ստամբուլի օդանավակայանը կդառնա խոշորագույնն աշխարհում եւ կսպասարկի տարեկան մինչեւ 200 մլն ուղեւորի։ Տարածքը կկազմի 76.5 մլն քառակուսի մետր, կունենա 6 թռիչքուղի եւ 500 ինքաթիռի համար նախատեսված կայանատեղի։

 

 

*

*