Թուրքիայի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով 10 մարդ վիրավորվել է

2 անձի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի
krakoc

Թուրքիայի Կոնիա քաղաքից դեպի հյուսիս գտնվող Սելչուկ շրջանի սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Տեղեկացնում են, որ սրճարանում 2 անձի միջև վիճաբանություն է սկսվել, ինչը ծեծկռտուքի է վերածվել: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանել է զենքը և սրճարանի ներսում անկանոն կրակ բացել:

Տուժածները տեղափոխվել են Սելչուկի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց: Ոստիկանությունը փնտրում է կրակ բացած անձանց:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները