Դավութօղլու. «Անհրաժեշտության դեպքում ցամաքային զորք կմտցնենք Սիրիա»

Անկարան պնդում է, թե ԻՍԻՍ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից պարբերաբար հրթիռներ են արձակվում...
davutoghlu

Հալեպում կրկին զոհեր կան: «ՍԱՆԱ» գործակալության փոխանցմամբ, «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը կրկին հրթիռակոծել է Հալեպի բնակելի թաղամասերը. կա 3 զոհ: Հալեպում ստեղծված իրադրության շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի:

Մինչ այդ, Թուրքիայի վարչապետը հայտարարում է, թե անհրաժեշտության դեպքում ցամաքային զորք կմտցնեն Սիրիա: Al Jazeera-ին տված հարցազրույցում Դավութօղլուն նշել է, որ պատրաստ են ձեռնարկել բոլոր միջոցները՝ Թուրքիայի անվտանգության պահպանման համար:

Ահաբեկիչների հետ համագործակցության համար բազմիցս մեղադրված Անկարան պնդում է, թե Սիրիայում «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքներից պարբերաբար հրթիռներ են արձակվում Թուրքիայի սահմանամերձ քաղաքներ: Նման հայտարարություն թուրքական լրատվամիջոցները տարածել են նաեւ այսօր: Ի պատասխան, թուրքական զինուժը կրակ է բացել հրենտանիից, իր պնդմամբ, մարդկային եւ տեխնիկական կորուստներ հասցնելով ծայրահեղական այդ խմբավորմանը:

*

*