Թուրքիայում խորհրդարանից հետ է կանչվել սեռական բռնության մասին օրենքում փոփոխության նախագիծը

Թուրքիայում զանգվածային ցույցեր են անցկացվում:
turqia-khorhrdaran
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանից հետ է կանչել սեռական բռնության մասին օրենքում փոփոխության իրենց առաջարկը` հանձնաժողովում վերամշակելու նպատակով: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Լսելով մեր նախագահի հորդորը` առաջարկը կտանենք հանձնաժողով, որպեսզի պատգամավորները հարցն ավելի մանրամասն ուսումնասիրեն, ընդդիմադիրներն էլ իրենց առաջարկներն անեն»,- ասել է վարչապետը:

Թուրքիայի իշխող կուսակցության առաջարկով՝ այն անձը, ով սեռական բռնության է ենթարկել անչափահասին, կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե ամուսնանա իր զոհի հետ:

Թուրքիայի խորհրդարանում առաջարկն առաջին ընթերցմամբ հավանության արժանացել էր: Այն պետք է քվեարկության դրվեր այսօր: Իշխող կուսակցության այդ առաջարկը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել Թուրքիայում, զանգվածային ցույցեր են անցկացվում:

Միջազգային հանրությունն էլ է քննադատել` նշելով, որ սեռական բռնության մասին օրենքում նման փոփոխության կատարման պարագայում Թուրքիայում, փաստացի, կօրինականացվի բռնաբարությունը, անչափահաս աղջիկների ամուսնությունն էլ, ինչը Թուրքիայում վաղուց մեծ խնդիր է, ավելի կմասսայականանա:

*

*