Թուրքիան Ռուսաստանից ձեռք կբերի C-400 զենիթահրթիռային համակարգեր

ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները դեմ են եղել Անկարայի այս քայլին:
s-400

Ռուսաստանը եւ Թուրքիան ստորագրել են C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մոտ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիրը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան արդեն կանխավճար է տվել Մոսկվային՝ զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար:

Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցները դեմ են եղել Անկարայի այս քայլին: Սակայն, Էրդողանի խոսքով, իրենք են որոշում, թե ինչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի անվտանգության ապահովման համար:

*

*