Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ չարթերային չվերթերը չեն վերկանգնվի

Նվազել է դեպի Թուրքիա ուղեւորությունների պահանջարկը:
inqnatir-hay

Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ այս տարի չարթերային չվերթերը չեն վերկանգնվի: Այս մասին բարձրաձայնել է Ռուսաաստանի Տուրօպերատորների ասոցացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն: Որոշումը ռուսական կողմը հիմնավորում է նրանով, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձն անդրադարձել է Ռուսաստանի քաղաքացիների՝ Թուրքիայում հանգստանալու ցանկության վրա:

Ընդ որում, նվազել է դեպի Թուրքիա ուղեւորությունների պահանջարկը: Միեւնույն ժամանակ, սակայն, ըստ Լոմիձեի, ռուսաստանցիները, որոնք արդեն գնել էին Թուրքիայի տուրեր, չեն շտապում հրաժարվել դրանցից:

Իսկ Միացյալ Նահանգների, եվրոպական մի շարք պետությունների իշխանություններն իրենց համաքաղաքացիներին շարունակ դիմում են կոչով՝ այսպես ասած, «ծանրութեթեւ անել» Թուրքիա մեկնելուց առաջ: Պարզապես խորհուրդ չեն տալիս դա անել այս ժամանակահատվածում:

*

*