Թուրքիան կարող է հրաժարվել ՌԴ-ից S-400 հակահրթիռային համակարգեր գնելուց

Թուրք պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքել է Դմիտրի Պեսկովը․․․
chavushoghlu-lxh

Պաշտոնական Անկարան կարող է հրաժարվել Ռուսաստանից S-400 հակահրթիռային համակարգեր գնելուց, եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության վերաբերյալ. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ եթե Ռուսաստանն այս հարցին բացասական է վերաբերվում, իրենք կարող են համաձայնության հասնել այլ երկրի հետ:

Թուրք պաշտոնյայի այս հայտարարությանն արձագանքելով՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ կողմերը փորձագիտական մակարդակով շարունակում են S-400-ների վաճառքի շուրջ բանակցությունները:

Անցյալ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ ստորագրել է հակահրթիռային համակարգերի ձեռքբերման համաձայնագիրը, կանխավճարն էլ արդեն տրվել է:

*

*