Թուրքիայի «հացահատիկային» պատասխանը ՌԴ-ին

«Վեդոմոստի»-ի տվյալներով՝ նոր սահմանափակումները լոլիկի եւ որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխանն է...
hacahatik
Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ Է մտցրել: Ինչպես գրել Է «Վեդոսմոստի»-ն՝ վկայակոչելով «ՍովԷկոն» վերլուծական կենտրոնը եւ Ռուսաստանի երկու արտահանողների բարձրաստիճան կառավարիչներին, Ռուսաստանին բաժին կընկնի ներմուծման համար տրված բոլոր թույլատրագրերի մինչեւ մեկ քառորդը:
«Վեդոմոստի»-ի տվյալներով՝ նոր սահմանափակումները լոլիկի եւ որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխանն է, որը ՌԴ-ն սահմանել Է այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական կործանիչը:
Մայիսի 3-ին Մոսկվայում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել վերացնելու սահմանափակումները, սակայն, ինչպես նշել Է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, որոշակի սահմանափակումներ կպահպանվեն երեք-հինգ տարվա ընթացքում: Դա կապված Է ռուս ներդրողների նախագծերի ավարտման հետ, որոնք սկսվել են թուրքական ներմուծման արգելքի պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

*

*