Թուրքիան չի ընդունում Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի արդյունքները

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը զուրկ է իրավական հիմքերից և օրինականությունից:
turqia-agn

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 25-ին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ չի ընդունում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում հանրաքվեի արդյունքները:

ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը զուրկ է իրավական հիմքերից և օրինականությունից:

Պաշտոնական Անկարան մեղադրել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը՝ զգոնություն չցուցաբերելու և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնալու մեջ:

ԱԳՆ-ից հայտնել են, որ հանրաքվեի անցկացումը ծանր հետևանքներ է ունենալու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության համար:

Թուրքիան հայտարարել է, որ ծայրահեղական տարրերի և ահաբեկիչների կողմից իրենց ազգային անվտանգությանը ցանկացած սպառնալիքի պարագայում կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

*

*