Թուրքիայում քրդերը հարձակվել են զինվորական ավտոշարասյան վրա

Նռնականետով հարձակում են գործել զինվորական ավտոշարասյան վրա:
turqia-qrder

Թուրքիայի Հաքքարի շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նռնականետով հարձակում է գործել զինվորական ավտոշարասյան վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Հարձակման հետևանքով մահացել է 1 թուրք զինվոր, 6-ը վիրավորվել են:

Հաքքարիում գործողություններ են իրականացվում քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով:

*

*