Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պատրաստվում է իր բողոքն արտահայտել

Չորեքշաբթի Անկարայում կուսակցությունն այդ հարցով քննարկում կանցկացնի եւ որոշում կկայացնի:
turqia

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դիտարկում է իր պատգամավորներին երկրի խորհրդարանից հետ կանչելու հնարավորությունը: Չորեքշաբթի Անկարայում կուսակցությունն այդ հարցով քննարկում կանցկացնի եւ որոշում կկայացնի:

Քրդամետ կուսակցությունն այդկերպ ցանկանում է իր բողոքն արտահայտել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող 24 քաղաքապետների պաշտոնանկ անելու թուրքական կառավարության որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից է նաեւ հայ պատգամավոր Գարո Փայլանը:

*

*