Դիարբեքիրի, Վանի եւ Մարդինի քաղաքապետերը հեռացվել են

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը պաշտոնից հեռացրել է․․․
turqia

Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը պաշտոնից հեռացրել է Դիարբեքիրի, Վանի եւ Մարդինի քաղաքապետերին: Նրանց մեղադրում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» հետ կապեր ունենալու, ահաբեկչության օգտին քարոզչություն անելու համար:

Թուրքական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութի համաձայն՝ ոստիկանությունը շրջափակել է Դիարբեքիրի քաղաքապետարանի շենքը:

Հեռացված 3 քաղաքապետերն էլ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» են:

*

*