Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հեղինակը մահապարտ ահաբեկիչ է եղել

Պայթյունից հետո դեպքի վայրում հայտնաբերվել է մասնատված դիակ...
Turqia-paytyun

Ստամբուլի կենտրոնում հունիսի 7-ին իրականացված պայթյունը մահապարտ ահաբեկչի ձեռքի գործն է եղել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պայթյունից հետո դեպքի վայրում հայտնաբերվել է մասնատված դիակ, որն էլ, ենթադրաբար, պատկանել է մահապարտ ահաբեկչին: Հայտնի է, որ մետրոյի Վեզնեջիլեր կայարանի մոտակայքում իրականացված ահաբեկչության ժամանակ կիրառվել է շուրջ 400 կիլոգրամ պայթուցիկ:

Թուրքական որոշ լրատվականներ գրում են, որ մեքենայում, որով հարձակումն իրականացվել է, եղել է կին մահապարտ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունիսի 7-ի առավոտյան պայթյուն էր որոտացել Ստամբուլի մետրոյի Վեզիջիլեր կայարանի մոտակայքում: Ըստ նախնական տվյալների` ոստիկանական մեքենայի անցնելու ժամանակ հեռակառավարման միջոցով պայթեցվել է կայանած մեքենան:

*

*