Թուրքիայում զինվորը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին

Առևտրի կենտրոն մուտքն արգելափակված է
turqia-patand

Թուրքիայում զորամասից զինված փախուստի դիմած զինվորը Գազիայնթափ քաղաքում պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի մի քանի աշխատակիցների:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ պատանդառուն զինված է G3 ավտոմատ հրացանով:

Ոստիկանները շրջապատել են առևտրի կենտրոնը, այնտեղ մուտքն արգելափակված է: Անվտանգության մարմինները հատուկ աշխատանքներ են տանում պատանդառուի հետ, որպեսզի ազատ արձակի պատանդներին և հանձնվի:

Միջադեպի պատճառն առայժմ հայտնի չէ:

 

*

*