Պարետային ժամ՝ Թուրքիայի շուրջ 100 բնակավայրերում

Մարտի 2-ի առավոտյան 6:00-ից արգելվում է փողոց դուրս գալ...
police-turq

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգի շուրջ 100 բնակավայրերում,   որտեղ երկրում արգելված Քուրդիաստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ ռազմական օպերացիա է ընթանում, պարետային ժամ է հայտարարվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նահանգի որոշ շրջաններում անջատողական-ահաբեկչական այդ խմբավորման անդամների, նրանց զենքի պահեստների ու զենիթահրթիռային համակարգերի ոչնչացման ուղղությամբ ռազմական օպերացիա է իրականացվում: Սրանով պայմանավորված` անվտանգության նկատառումներից ելնելով, մարտի 2-ի առավոտյան 6:00-ից արգելվում է փողոց դուրս գալ վերոնշյալ բնակավայրերում»,- նշվում է Դիարբեքիրի նահանգապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

2015թ-ի հուլիսին Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ զինյալների հարձակումների հետևանքով ավելի քան 900 զինվորական ու ոստիկան է սպանվել, ինչպես նաև՝ 300 քաղաքացիական անձինք: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այս ընթացքում անվտանգության ապահովման նպատակով ավելի քան 10.000 քուրդ զինյալ է սպանվել:

 

 

 

 

 

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները