Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

...անհրաժեշտ է անմիջապես անցում կատարել կառավարման նախագահական համակարգի:
Turqia

Թուրքիայում հունիսի 24-ին նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին հայտնել է նախագահ Ռեջեփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ ընտրությունների անցկացումը նախանշված էր 2019 թվականի նոյեմբերին:

Էրդողանը նշել է, որ 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել, որ անհրաժեշտ է անմիջապես անցում կատարել կառավարման նախագահական համակարգի:

Թուրքիայում անցած տարվա ապրիլին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո միայն կկարողանա անցում կատարել կառավարման նախագահական համակարգի, ինչը նախագահին ընդլայնված լիազորություններ է շնորհելու:

*

*