Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության հարցերով նախարար Սուլեյման Սոյլուն:
turqia-ngn

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրաժարական է տվել: Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության հարցերով նախարար Սուլեյման Սոյլուն: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախարարական կաբինետում տեղի ունեցած այս փոփոխության մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նա հայտնել է նաև, որ Սոյլուի փոխարեն աշխատանքի և սոցիալական անվտանգության հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցնելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, Բուրսայից ընտրված պատգամավոր Մեհմեթ Մյուեզինօղլուն:

*

*