Թուրքիայում նախարարությունների 133 աշխատակիցներ են ձերբակալվել՝ արգելված հավելված օգտագործելու համար

«Sabah» թերթի տեղեկացմամբ...
turqia-dzerbakalutyunner

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը 133 հոգու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել: Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ` բոլորն էլ Թուրքիայի 2 նախարարությունների ներկա և նախկին աշխատակիցներ են:

Ձերբակալման որոշում է կայացվել ֆինանսների նախարարության 2 գործող և կառավարության որոշմամբ աշխատանքից ազատված 99 նախկին աշխատակցի, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից` 2 գործող և 30 նախկին աշխատակցի նկատմամբ: Որոշման համար հիմք է ծառայել այն, որ 133 հոգին էլ կիրառել են արգելված «ByLock» բջջային հավելվածը:

*

*