Թուրքիայի նախագահը տապալել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ հանդիպումը

...պատճառ է հանդիսացել Թուրքիա այցից առաջ Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունը:
jon-bolton

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերելեր»-ը:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի փոխանցմամբ՝ հանդիպման չեղարկման համար պատճառ է հանդիսացել Թուրքիա այցից առաջ Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունը:

«ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող  զորքերը դուրս չի բերի, մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի Սիրիայի քրդերի վրա և որ նրանց անվտանգությունը կապահովվի»,-հայտարարել է Բոլթոնը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները