Էրդողանը մեկնել է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոս

Նախագահի պաշտոնում ընտրվող գործիչներն առաջին արտերկրյա այցը կատարում են...
erdoghan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո՝ հուլիսի 10-ին ուղևորվել է Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոս:

Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նշենք, որ Թուրքիայում նախագահի պաշտոնում ընտրվող գործիչները մշտապես առաջին արտերկրյա այցը կատարում են Ադրբեջան եւ Հս. Կիպրոս:

Հուլիսի 9-ի երդմնակալության արարողությունից և նախագահի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի: Վերացվեց վարչապետի պաշտոնը:

*

*