Թուրքիայում մասնավոր ինքնաթիռ է վթարվել. կա զոհ

Միջադեպի պատճառով Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվել է:
ataturqi-odanavakayan

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել մասնավոր ինքնաթիռ, որում եղել է չորս մարդ՝ մեկ ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ, օդաչուն մահացել է:

Թուրքական Dogan գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը հինգշաբթի երեկոյան օդանավակայանից դուրս է եկել և ուղևորվել դեպի Կիպրոս, բայց թռիչքից անմիջապես հետո անձնակազմը հայտնաբերել է անսարքություն, որոշում է կայացվել ետ վերադառնալ:

Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ բռնկվել: Միջադեպի պատճառով Ստամբուլի օդանավակայանի աշխատանքը որոշ ժամանակով դադարեցվել է: Երեք տուժածները հոսպիտալացվել են:

Վթարի պատճառները պարզվում են:

Պատրաստեց՝

Արաքս Առաքելյանը

*

*