Թուրքիայում ձերբակալվել է Մարդինի պաշտոնանկ արված քաղաքապետը

Ահմեթ Թուրքին ձերբակալել են՝ ահաբեկչության դեմ տարվող հետաքննության շրջանակում:
dzerbakalutyun

 

Թուրքիայում ձերբակալվածների շարքը համալրել է Մարդինի պաշտոնանկ արված քաղաքապետը: Ահմեթ Թուրքին ձերբակալել են՝ ահաբեկչության դեմ տարվող հետաքննության շրջանակում:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նախորդ շաբաթ հեռացրել էր Ահմեթ Թուրքին պաշտոնից՝ նրա նկատմամբ հետաքննություն սկսվելով «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու եւ անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով:

*

*