Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ի վերաբերյալ Մակրոնի հայտարարությանը

Թուրքիայի նախագահի խոսնակը մեղադրել է Մակրոնին
ibrahim-qalym

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քալընը Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի պնդումները որակել է որպես քաղաքական սուտ: «Խստորեն դատապարտում ենք ապրիլի 24-ն այսպես կոչված «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակելու վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը»,- ասել է Էրդողանի խոսնակը: Քալընը շարունակելով թուրքական ժխտողական գիծը՝ Մակրոնին մեղադրել է  պատմական իրադարձությունները քաղաքական նպատակներով գործիք դարձնելու մեջ:

*

*