Թուրք լրագրողները դատապարտվել են ցմահ ազատազրկման

Ահմեդ և Մեհմեդ Ալթանները դատապարտվել են ցմահ ազատազրկման․․․
altan-exbayrner

Թուրք լրագրողներ Ահմեդ և Մեհմեդ Ալթանները դատապարտվել են ցմահ ազատազրկման, գրում է թուրքական Cumhuriyet պարբերականը:

Դատարանը որպես ապացույց է ընդունել լրագրողների հրապարակած հոդվածներում տեղ գտած տեսակետները, թե շուտով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «վերջը գալու է», և դա համարել հեղաշրջման փորձի մասին տեղեկանալ ու մասնակից լինել։

Ալթան եղբայրներին և ևս 4 լրագրողի մեղավոր են ճանաչել Թուրքիայում 2016 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ։

*

*