Աունը մեղադրել է Օսմանյան կայսրությանը՝ ահաբեկչական քաղաքականություն վարելու համար

Երկրի արտգործնախարարությունն անհիմն, կողմնակալ եւ անպատասխանատու է որակել Աունի հայտարարությունը
michael-Aun

Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է Լիբանանի նախագահ Միշել Աունի ուղերձը՝ Մեծ Լիբանանի Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է, որ Օսմանյան կայսրության իրականացրած պետական ահաբեկչությունը լիբանանցիների դեմ, հատկապես՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, հարյուր հազարավոր զոհերի հանգեցրեց:

Թուրքիայի արտգործնախարարությունն անհիմն, կողմնակալ եւ անպատասխանատու է որակել Աունի այս հայտարարությունը, հատկապես, որ այն արվել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի՝ Լիբանան կատարած այցից ընդամենը մեկ շաբաթ անց:

*

*