Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորը հայերենի մասին հարցում է հղել Յըլդըրըմին

Այժմյան Թուրքիայի տարածքում եղած վերացման վտանգի տակ գտնվող լեզուների մասին...
Turqia-patgamavor

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեզգին Բոթանը 19 առանձին հարցում է հղել վարչապետ Բինալի Յըլդըրըմին՝ այժմյան Թուրքիայի տարածքում եղած ու վերացման վտանգի տակ գտնվող 19 լեզուների ու դրանցով խոսող փոքրամասնությունների խմբերի խնդիրների վերաբերյալ։

Yerkir.am-ի փոխանցմամբ՝պատգամավորն իր հարցումների ցանկում ներառել է նաև հայերենի և Համշենի հայկական բարբառի մասին առանձին հարցումներ։

Նա ուշադրության է արժանացրել այն փաստը, որ այն տարածքները, որտեղ իր իշխանությունն է ստեղծել ժամանակակից Թուրքիան, խոսել ու խոսում են բազմաթիվ լեզուներով, որոնք մեծ մշակութային ժառանգություն են այս տարածքների համար, սակայն, ըստ պատգամավորի՝ դրանց գոյությունը վտանգված է, իսկ որոշներն արդեն իսկ վերացել են:

Պատգամավորը հիշեցրել է, որ, այս ամենը գիտակցելով,  Թուրքիայի կրթական համակարգում, որպես մայրենի լեզու, շարունակվում է ճանաչվել միայն թուրքերենը։

*

*